Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Հեչ լավ հոտ չի գալիս

Հեչ լավ հոտ չի գալիս
11.09.2023 | 12:15

-Ի՞նչ ես անում:

-Ծխում եմ... Վայելում եմ համեմատաբար խաղաղ վիճակում ծխելը:

-Վիճակը ո՞նց ա, հարևան ջան...

-Խորը նստատեղային, հարևան ջան:

-Է-էէ՜, փաստորեն դու էլ հույս չես տալիս:

-Հավայի «հույս տալու» իմաստը ո՞րն է: Հո, ես էլ էն կողքի շենքի նիկոլականը չեմ, որ էս վիճակը համ տեսնում ա, համ ասում՝ «մենակ թե՝ խաղաղություն լինի»: Պատերազմի հոտը քթին ա խփում արդեն, ասում ա՝ «օ՜ֆ, յեսիմ, մենակ թե խաղաղություն ըլնի»: Պարտություն ու պատերազմ բերողի պոչը չի թողում ու ինչ-որ վերացական խաղաղությունից ա խոսում:

-Հա՜, հարևան ջան, հեչ լավ հոտ չի գալիս: Դաժը վատ հոտ ա գալիս:

-Որտեղի՞ց պիտի լավ հոտ գա: Ոնց որ մեկը կանալիզացիայի լյուկի մեջ մտնի ու ասի՝ «լավ հոտ չի գալիս»:

-Բա հիմա ի՞նչ ենք անելու:

-Դե ի՞նչ պիտի անենք: Ոնց էլ չլինի, մի երկու հրացան կճարենք, կելնենք ընդհանուր պատշգամբ, դու էն թևը կպահես, ես՝ էս թևը: Կկրակենք, մինչև...

-Մինչև՝ ի՞նչ:

-Դե, մինչև կխփեն...

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2319

Մեկնաբանություններ